Մեր Մասին

Առանձնահատուկ որակ, նրբաճաշակ համ և բույրի կախարդանք:
Երբ բաղադրությունը հուշում է Արարատյան դաշտավայրում արևի աչքի տակ հանգրվանած ծիրանենու ախորժալի պտուղների և Հայաստանի բարձր լեռնային աղբյուրների ջրերի մասին, այս հատկանիշների խառնուրդից ծնվում է խմիչքի ոգին:
Աբրիկոնը՝ ծիրանի թունդ, էկոլոգիապես մաքուր խմիչքը հեշտությամբ կարող է գրավել համի արվեստին տիրապետող յուրաքանչյուրի ուշադրությունը, ու հաղորդակից դարձնել այդ ոգուն:
Այս շիշը սովորականի պես բացել չի լինում, դուք ինքնաբերաբար բացում եք նաև ձեր մեջ հույզերի, զգացմունքների մի խելահեղ խառնարան, բարության ու հաջողությունների գեղեցիկ դասակարգում: Եվ ի վերջո, այն համտեսելուց հետո ժամանակի ու տարածության զգացումը հաճելիորեն կորցրած երկրորդ փոքրիկ կումով համտեսում եք պատմության ամենահամեղ կողմերը:
Սիրված հայկական ծիրանի յուրօրինակ հմայքը ու համը ձեզ ստիպում է նաև զգալ պատմությունը:
Պատահական չէ, որ հոգեխույզ ծիրանի բույրը տարածվել է ընդհուպ մինչևԿլեոպատրա և Շամիրամ: Նրա համով տարվել են Ասորեստանի թագավոր Սարգոնն ու պարսից թագավոր Դարեհը: Այն զարդարել է փարավոնների շքեղ սեղանները…
Հայկական ծիրանու վերլուծությամբ է զբաղվել Մակեդոնացու հաղթանակած միտքն ու Ավիցեննայի հանճարեղ երևակայությունը:
Առանձնահատուկ որակ, նրբաճաշակ համ և բույրի կախարդանք:

Սիրված հայկական ծիրանի յուրօրինակ հմայքը ու համը ձեզ ստիպում է նաև զգալ պատմությունը:
ԻՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Լավագույն Որակ
